{"product_id":"13441377139714001409-135413771-25430252","title":"\u0026#1344;\u0026#1377;\u0026#1397;\u0026#1400;\u0026#1409; \u0026#1354;\u0026#1377;\u0026#1407;\u0026#1396;\u0026#1400;\u0026#1410;\u0026#1385;\u0026#1397;\u0026#1400;\u0026#1410;\u0026#1398;","description":"Մովսես Խորենացին համարվում է հայ միջնադարյան պատմագրության ամենակարկառուն դեմքը՝ Պատմահայրը։ Հայ սերունդները մեծարել են նրան Պատմահայր, Մեծն Մովսես, Քերթողահայր, Տիեզերահռչակյալ և այլ պատվանուններով։\u003cbr\u003e\u003cbr\u003eԽորենացու մասին կենսագրական տեղեկությունները քիչ են։ Դրանց մեծ մասը հաղորդում է ինքը՝ հեղինակը, իր Հայոց պատմության մեջ ։ Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թթ, ենթադրաբար՝ Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղում։ 15-16 տարեկան հասակում Վաղարշապատում ուսանել է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի մոտ։ 434-435 թթ ընթացքում, ուսուցիչները նրան այլ աշակերտների հետ ուղարկել են Եգիպտոս։ 5-6 տարի ուսանելուց հետո Խորենացին և իր ընկերները բռնել են վերադարձի ուղին և ճանապարհվել դեպի Հունաստան։ Նրանք տեղ են հասել իրենց ուսուցիչների՝Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվանից, այսինքն՝ 440 թ փետրվարից հետո։\u003cbr\u003e\u003cbr\u003eՄովսես Խորենացու մատենագրական վաստակի թագ ու պսակը Պատմություն Հայոց երկն է, որը նա գրել է իշխան Սահակ Բագրատունու խնդրանքով։\u003cbr\u003e\u003cbr\u003eՀայոց պատմությունը ազգային ինքնաճանաչման, քաղաքական-հայրենասիրական դաստիարակության ուսումնական ձեռնարկ է, որն ընդրգկում է հայ ժողովրդի ձևավորումից մինչև 5-րդ դար ընկած պատմությունը\u003cbr\u003e\u003cbr\u003eԸստ Ստեփան Մալխասյանցի՝ Խորենացին առաջինը եղավ, որ գրեց հայ ազգի պատմությունը սկզբից մինչև իր ժամանակները.... Սա մի ծննդյան վկայական էր մեր ազգի համար, որ մինչև այդ ժամանակ չգիտեր, թե ո՞վ է ինքը և ի՞նչ ծագում ունի...:","brand":"Indoeuropeanpublishing.com","offers":[{"title":"Standard Order","offer_id":46319042199788,"sku":"8856825430252-P","price":200.34,"currency_code":"AED","in_stock":true}],"thumbnail_url":"\/\/cdn.shopify.com\/s\/files\/1\/0655\/2797\/2076\/files\/9781644397558_optimized.jpg?v=1756396468","url":"https:\/\/astoura.com\/products\/13441377139714001409-135413771-25430252","provider":"Astoura","version":"1.0","type":"link"}